ՀՐԱՏԱՊ. Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվել․կան զոհեր

Թուրքիայի Անթալիա նահանգում, նախնական տվյալներով, ռուս զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուս է շրջվել, գրում է Milliyet թերթը:

Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության տվյալներով՝ զոհվել է երեք ռուս զբոսաշրջիկ, ևս հինգը ծանր վիրավորվել են:«Ինտուրիստ» ընկերությունում պարզաբանել են, որ զոհերի թվում երեխաներ չկան:

Milliyet- ի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ 16 մարդ է տուժել, նրանք տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:

(Visited 18 times, 1 visits today)