Գեներալ Վանեցյանի անակնկալ հայտարարությունը. Ինչ է կատարվել

«Եկեք մեկընդմիշտ խոսենք և փակենք այդ թեման, թե փախե՞լ է արդյոք Արթուր

Վանեցյանը և «Հայրենիք» զորախումը Արցախյան պատերազմից, թե՝ ոչ»,- այս մասին Հանրային

հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ասել է «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը։

«Սա ինձ համար շատ ցավոտ թեմա է, որի մասին ինչ-ինչ պատճառներով բարձրաձայնվում է պարբերաբար։

Ուզում եմ նշել, որ դա իրականության հետ որևէ աղերս չունի, դա չի համապատասխանում իրականությանը։

Մեր՝ «Հայրենիք» զորախմբի միակ մեղավորությունը այն է, որ մենք չենք զոհվել։

Մենք եղել ենք ամենաթեժ կետերում, մարտնչել ենք ամենաթեժ վայրերում։ Մենք արել ենք ամեն ինչ մինչև վերջին օրը։

Եվ վերջին օրը, երբ արդեն եղավ հայտնի հայտարարության ստորագրումը, ես գնացել եմ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի մոտ և ասել եմ՝ մենք ուրիշ առաջադրանք ունե՞նք։

Ասել է՝ ոչ, և վերադարձե ենք Հայաստան։ Վարդենիսում՝ սահմանի վրա, հանձնել ենք մեր բոլոր զենքերը, որոնք ստացել ենք ՊՆ-ից և վերադարձել ենք Երևան»,- ասել է Վանեցյանը։

Նշենք, որ նույն հարցազրույցի ժամանակ Վանեցյանն ասել է․

«Մենք լինելու ենք ընդդիմություն, լինելու ենք կոշտ ընդդիմություն, քննադատելու ենք իշխանություններին,

շարունակելու ենք մեր պայքարը, իսկ մեր պայքարը հետևյալն է՝ հեռացնել այս իշխանություններին իրենց կառավարությունից։

Բայց եթե իշխանությունները մի օր բերեն լավ օրինագիծ, իհարկե, մենք կողմ ենք քվեարկելու:

Ընտրություններից հետո իմ տված ասուլիսի ժամանակ ես հայտարարել եմ, որ մեր վերաբերմունքը իշխանություններին լինելու է հայելային։

Եթե նրանք կկարողանան իրենց մեջ ուժ գտնել և աշխատել նորմալ պայմաններում, ուրեմն կստանան նույն պատասխանը:

Բառամթերքը պետք է փոխվի, սպառնալիքների լեզուն պետք է փոխվի, պետք է լինի նորմալ քաղաքական բանավեճ, քաղաքական օրակարգ»,- ասել է նա:

Լրագրողի հարցին, թե՝ դուք պատրա՞ստ եք համագործակցել իշխանության հետ, Վանեցյանը պատասխանել է.

«Ո՛չ, իշխանությունների հետ համագործակցելու պատրաստ չենք:

Մենք հստակ լինելու ենք ընդդիմադիր ուժ, որն իրականացնելու է իր աշխատանքները:

Եթե հարցը կվերաբերի ՀՀ-ի պետական շահի առաջ մղմանը, այո՛, պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ,

ոչ միայն՝ իշխանությունների, այլ, առհասարակ, քաղաքական բոլոր ուժերի հետ»:

(Visited 58 times, 1 visits today)