Երասխ-Մոսկվա․ Պուտինի նոր փորձը

Հուլիսի 20-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդիական հարցեր՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի համաձայնագրերը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Այսօր Ալիևը մեկնել է Մոսկվա։ Սրվել է իրավիճակը Հայաստանի և Նախիջևանի սահմանին: Հայաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ թույլ չի տա փոփոխություն կատարել «շփման գծում»: Հատկանշական է, որ Հայաստանի և Նախիջևանի սահմանը կոչվում է «շփման գիծ», այսինքն ՝ ժամանակավոր մի բան:

Այս ֆոնին, Ալիևի այցի օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ժամանումը Մոսկվա վկայում է լուրջ գործընթացների մասին: Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչն այսօր մտահոգություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ, կոչ է արել դուրս բերել զորքը և հայտարարել է, որ ԵՄ պատրաստ է օգնել։

Ռուսաստանը մտահոգություն չի հայտնել, ինչպես և ՀԱՊԿ-ը: Փոխարենը Մոսկվան փորձում է Պուտին-Փաշինյան-Ալիև «եռակողմ պայմանավորվածությունները» լեգիտիմացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով: Մոսկվային անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ-ն «վերսկսի» գործընթացը այն կետից, որտեղ Մոսկվան ու Բաքուն կանգ են առել: Բայց Ֆրանսիան և ԱՄՆ-ը չեն ընդունում այդ իրողությունները, և դա ակնհայտ դարձավ, երբ Փարիզը և Վաշինգտոնը հրաժարվեցին ընդունել Ալիևի հրավերը ՝ այցելել օկուպացված հայկական Շուշի:

Հայաստանը դիմե”լ է ԵԱՀԿ-ին: Թե՞ ինչպես նշել է Փաշինյանը, Երևանը դեռ փորձում է անվտանգության խնդիրները լուծել Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հետ:

(Visited 84 times, 1 visits today)