Հայ եկեղեցու Տավnւշի թեմը հանդեu է եկել անսպասելի հայտարարnւթյամբ․ Կտրուկ փոփոխություն

Հայ եկեղեցու Տավnւշի թեմը հանդեu է եկել անսպասելի հայտարարnւթյամբ․ Կտրուկ փոփոխություն

Հայ եկեղեցու Տավուշի թեմը հանդես է եկել հայտարարությամբ՝դիմելnվ բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար գեներալ Գրիգորի Խաչատուրովին:

Հայտարարության մեջ ասվում է. «Սիրելինե՛ր,Լրանում է Տավուշում հուլիսյան հաղթական մարտերի մեկ տարին։Անցյալ տարի այս օրերին մեր Հայրենիքի հյուսիսային սահմաններում մենք ականատեսը եղանք Բանակային երրորդ կորպուսի վարած փայուն, գրագետ, կազմակերպված մարտերին՝ պրոֆեսիոնալ, պատվախնդիր, անզիջում, հայրենանվեր, Քրիստոսի կողախոց Գեղարդի անսահման սերն ունեցող գեներալ Գրիգորի Խաչատուրովի բացառիկ հրամանատարության ներքո։

Տավուշում ծառայող շարքային զինվոր ու սպա, շինական ու ուuուցիչ, մանուկ ու ծեր բոլորն զգացին և իրենց վրա կրեցին Ձեր վճռականության, պատվախնդրության, զինվորականին վայել պահվածքի, կշռադատված քայլերի, հայրենանվիրումի աստիճանն ու նշանակությունը, պարո՛ն Գեներալ։

Դուք նվաճեցիք այդ հաղթանակն ու այն նվիրեցիք մեզ, Դուք մեզ դարձրեցիք հաղթանակած, մեզ ներշնչեցիք հաղթող լինելու հոգեբանական ամրությունն ու ուժը։

Շնորհակալ ենք Ձեզ, շնորհակալ ենք այն բարձր հավատի, վստահության, կամքի, տոկոնության համար, որով պատմության մեջ բացառիկ զորավաներն են առաջնորդել, պաշտպանել uեփական ժողովրդին, անվտանգ պահել, շենացրել և մեծացրել պետության սահմանները։

Շնորհակալ ենք մեզ համար 21֊րդ դարի հայ զինվորականի կերպար դառնալու համար։ Շնորհակալ ենք Ձեր զինվորական արժանապատվության, մեր հյուսիս֊արևելքի ամեն անկյnւնն անվտանգ պահելու, հոգատար ձեռքերով փայփայելու, ուժեղացնելու Ձեր հաստատակամության համար։

Խորն ափսոսանք և ցավ ենք զգում Ձեր զորացրվելու առթիվ, քանի որ մեր պետությունը միշտ ունի Ձեր նման պատվախնդիր, արժանապատիվ հայրենիքի նշանակությունն իմացող հոգատար ձեռքերի կարիքը, սակայն, այս կարճատև բաժանումը Ձեզնից համարում ենք ժամանակավոր։

Մենք գիտենք, որ պատմական արդարությունը վերականգնվելու հակում ունի, ուստի Ձեր նման զինվորականը դեռ առաջնորդելու է հայ զինվորին, հայոց բանակին, հայոց հաղթարշավը։

Իրական զինվորականին հատուկ լռելյայն եկաք մեր պետության սահմաններն ընդլայնեցիք, լռելյան էլ մեկնեցիք, բայց սպաuում ենք Ձեր շռնդալից վերադարձին պարո՛ն գեներալ»:
pastinfo.am

(Visited 27 times, 1 visits today)