Նիկոլ Փաշինյանը՝ Կարեն Կարապետյանի մասին

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դարձել է «мальчик на побегушках»։

Նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կապանում քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքի ժամանակ։

Հայտնել էինք, որ Կարապետյանը նշել էր` աջակցելու է «Հայաստան» դաշինքին։ Ի պատասխան` դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն էլ նշել էր, որ պատրաստ է Կարապետյանին պաշտոն առաջարկել։

«Մեկը կա, ասում է` Կարեն Կարապետյանին կառաջարկեմ վերադառնա, պաշտոն ստանա, աշխատանք է բաժանում։ Մի անեկդոտ կա, է, որ ասում են` դու մի հատ կողմնորոշվի` որսո՞րդ ես, թե՞ չէ։ Կարապետյանը լրիվ դարձել է էդ անեկդոտի հերոսը, այսինքն` դարձել է «мальчик на побегушках»։

Գնդակը դաշտից դուրս ընկավ` վազի՛, վազի՛»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` Քոչարյանը սրան–նրան ՀՀ–ում գործ տալու հնարավորություն այլևս չի ունենալու` այդ Փաշինյանն է նրանց գործ տալու։

Հիշեցնենք` Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

Ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։

(Visited 32 times, 1 visits today)