Դանիել Իոաննիսյանը հրապարակեց նախօրեին տեղի ունեցածը. Ինչ է կատարվել

Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Գեղարքունիքի մարզպետարանը, վարչական լծակների օգտագործմամբ, երեկ (երկուշաբթի) ժամը 6-ին Սևան քաղաքի մշակույթի տուն է հրավիրել

քաղաքի ու հարակից տարածքների դպրոցների անձնակազմներին։ Միջոցառումը, սակայն, ոչ թե աշխատանքային էր, այլ անթաքույց

քարոզչական ու դրան մասնակցել են մարզպետ Գնել Սանոսյանը և պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Թեև տեղում աշխատած մեր խումբը չի հայտնաբերել պարտադրանքի փաստեր, սակայն ակնհայտ է

վարչական լծակներով դրա կազմակերպմանը նպաստման փաստը ու որոշ ուսուցիչների դժգոհությունը այդտեղ լինելու կապակցությամբ։

Այլ կերպ ասած, թեև առկա չէ քրեական օրենսգրքով արգելված արարք, այդուհանդերձ պետք է արձանագրել,

որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը օգտագործել է վարչական ռեսուրսը` մրցակցային առավելություն ստանալու համար։

Ցավով պետք է նշենք, որ նմանատիպ դեպքեր նկատվել են նաև այլ մարզերում։

Բացի այդ, հաճախ, մարզպետարանների աշխատակիցները աշխատանքային ժամերին նկատվում են իշխող կուսակցության քարոզչական միջոցառումներին։

Այս ֆոնին զարմանալի չէ, որ 1,5 ամիս առաջ «Իմ քայլը» խմբակցությունը կտրականապես հրաժարվեց

վարչական պատասխանատվություն սահմանել այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք աշխատանքային

ժամին քարոզչությամբ են զբաղվում (թեև այդ առաջարկը օրհնվել էր Վենետիկի հանձնաժողովի կողմից)։

(Visited 25 times, 1 visits today)