Տшկшնքներ խի եք էդպիսի բան գրում… Առաքել Մովսիսյան. (Տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, թե չի վստահում դատական համակարգին: Նա իր որդու գործով քննության ընթացքում համոզվել է, որ դատական համակարգում ոչ բոլորն

են խղճով գործում և նա չի վստահում ոչ ոքի: Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդու կալանքից ազատելու հարցի քննությունը:

Սակայն դատական նիստը հետաձգվեց: Հավելենք, որ Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը որպես մեղադրյալ ներգրավված է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործում։

Դեռեւս ապրիլին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ հենց նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է։

 

(Visited 288 times, 1 visits today)