Ես երկու անգամ Կորոնավիրուսի թեստ եմ անցել․ թեստը եղել է բացասական, հետևաբար, ես չէի կարող վարակի աղբյուր լինել. Աննա Հակոբյան

НОВОСТИ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել.

«Այսօր ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ կազմակերպված իրազեկման ակցիայի շրջանակներում Երևանի փողոցներով, խանութներով եմ շրջել և մարդկանց բաժանել ՀՀ առողջապահության նախարարության պատրաստած հուշաթերթիկները։ Համացանցում առկա մտահոգության վերաբերյալ տեղեկացնում եմ՝

Ես երկու անգամ Կորոնավիրուսի թեստ եմ անցել․ թեստը եղել է բացասական, հետևաբար, ես չէի կարող վարակի աղբյուր լինել։

Դիմակ չեմ կրել, քանի որ բացօթյա տարածքներում դիմակ կրելու անհրաժեշտություն չկա։

Անցորդներից որևէ մեկին չեմ դիպչել, գրկել․ պահպանել եմ սոցիալական հեռավորությունը։

Ձեռքերս անընդհատ ախտահանում եմ, այդ թվում այս ակցիայից առաջ էլ, ընթացքում էլ, հետո էլ։

Չունեմ և չեմ ունեցել հազ, ջերմություն և վիրուսի այլ ախտանշաններ։

Առողջ եղեք»:

Оцените статью