Բարի լուր. Հայաստանում կորոնավիրոսով վարակվածների թիվը 194 է.թիվը չի փոփոխվել

ПОЗИТИВ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ-ում այսօր՝ 10։00-ի տվյալներով կա կորոնավիրուսով վարակված 194 անձ։

Այսինքն երեկվա դրությամբ հիվանդների թիվը չի ավելացել։ Մահվան ելքերը 0 է, բուժվել է 2 հիվանդ։

Հիշեցնենք, որ երեկ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ԱՆ Արսեն Թորոսյանը նշեց, որ մեծ մասի առողջական վիճակը բավարար է, լուրջ առողջական խնդիրներ չունեն։

Նրանցից միայն 14-ի մոտ կա թոքաբորբ, 6-ն ունեն ինտենսիվ թերապիայի կարիք, նրանք գտնվում են «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցի ռեանիմացիոն ծառայության հսկողության տակ, ստանում են համապատասխան բուժում, թթվածին, սակայն թոքերի արհեստական շնչառություն չի արվում:

Оцените статью