Շոու-բիզնեսից ովքեր են մասնակցել և երգել Արփինե Հովհաննիսյանի հարսանիքին. ֆոտո

Մամուլում տարածված տեղեկության համաձայն ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի և «Աստղիկ» ԲԿ

փոխտնօրեն Արշակ Մնացականյանի հարսանիքին մասնակցել են մի շարք հայտնի մարդիկ, որոնց թվում էին նաև շոու-բիզնեսի աստղերը:

Հրավիրվածների թվում էին Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Արման Սահակյանը, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, Վաչե Գաբրիելյանը, Արմեն Գևորգյանը և այլք։

Նշենք, որ երեկոյի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես են եկել երգիչ Հայկոն, Արա Մարտիրոսյանը:

Խնջույքն իրենց ելույթով զարդարել և հյուրերին ուրախացրել են Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Արման Սահակյանը՝ իրենց «Իմ ընկեր» հայտնի երգի կատարմամբ։

Երգը թողարկվել էր դեռևս անցած տարվա տարեվերջին և մեծ հետաքրքրություն էր առաջացրել օգտատերերի շրջանում:

Ավելի վաղ ՀՀԿ փոխնախագահը լուսանկար էր հրապարակել հարսանեկան դահլիճից:

Հավելենք, որ Արփինե Հովհաննիսյանի հնարավոր ամուսնության մասին լուրերը շրջանառվում էին նախորդ տարվանից, երբ պարզ դարձավ

որ ԱԺ նախկին փոխնախագահի սիրտը արդեն զբաղված է:

(Visited 2 158 times, 1 visits today)